Անդամակցութեան տեսակները

ՀՈՄԸ ունի անդամակցութեան երեք տեսակ՝

  1. ուսանող անդամներ՝ ուսանողներ, ասպիրանտներ,
  2. լիիրաւ անդամներ՝ ում համար հայագիտութիւնը հիմնական զբաղմունքն է (հետազօտողներ, դասաւանդողներ),
  3. ասոցացուած անդամներ՝ ում համար հայագիտութիւնը հիմնական զբաղմունք չէ, բայց հետաքրքրուած են հայագիտութեամբ։

Դառնալ անդամ

ՀՈՄԸ անդամ դառնալու համար անհրաժեշտ է դիմում (դիմումի գրանցաթերթիկ անգլերէն կամ ֆրանսերէն, մանրամասն մոտիվացիոն նամակ եւ ինքնակենսագրութիւն) ուղարկել ընկերակցութեան քարտուղարին` նշելով անդամակցութեան տեսակը: Լիիրաւ եւ ասոցացուած անդամակցութեան համար դիմումները պէտք է գրաւոր աջակցուեն ընկերակցութեան երկու լիիրաւ անդամների կողմից: Ուսանողական անդամակցութեան դիմումները աջակցութիւն չեն պահանջում, թեև դիմորդը պետք է հայագիտական ուղղուածութեամբ գրանցուած ուսանող լինի: Ուսանող անդամների համար մոտիվացիոն նամակը մեծ կարևորություն ունի։

Յանձնաժողովն ինքը կարող է առաջարկել նոր անդամի թեկնածութիւն։

Իւրաքանչիւր անդամի համար պէտք է վճարվի տարեկան անդամավճար՝ ըստ քաղաքացիութեան կամ բնակութեան վայրի։ Անդամավճարը վճարվում է ըստ օրացուցային տարուայ։

ՀՈՄԸ-ի Գլխաւոր ասամբլեայում (Օքսֆորդ, օգոստոսի 11, 2017թ.) որոշում կայացվեց անդամավճարի 50%-ի չափով նվազեցում առաջարկել ՏՀԶԿ երկրներում բնակվող անդամների համար, օրինակ՝ Հայաստան, Վրաստան, Եգիպտոս, Ուկրաինա, Արգենտինա, Բելառուս, Լիբանան, Թուրքիա և այլն: Հետևյալ հղմամբ՝ ՏՀԶԿ երկրների ցուցակ, կարող եք ստուգել, թե արդյոք ձեր երկիրը գտնվում է այդ ցանկում։

Անդամավճարներ

Տարեկան անդամավճարներն են՝

  1. լիիրաւ անդամների համար՝ 25,00 եվրո, ՏՀԶԿ երկրներում բնակուողների համար՝ 12,50 եվրո, Հայաստանում բնակուողների համար՝ 7.000 ՀՀ դր,
  2. ասոցացուած եւ թոշակառու անդամների համար՝ 20,00 եվրո, ՏՀԶԿ երկրներում բնակուողների համար՝ 10,00 եվրո, Հայաստանում բնակուողների համար՝ 5.000 ՀՀ դր,
  3. ուսանող անդամների համար՝ 11,50 եվրո, ՏՀԶԿ երկրներում բնակուողների համար՝ 5,75 եվրո, Հայաստանում բնակուողների համար՝ 3.000 ՀՀ դր։

Հնգամյա անդամավճարներն են՝

  1. լիիրաւ անդամների համար՝ 112,00 եվրո, ՏՀԶԿ երկրներում բնակուողների համար՝ 56,00 եվրո, Հայաստանում բնակուողների համար՝ 32.000 ՀՀ դր,
  2. ասոցացուած եւ թոշակառու անդամների համար՝ 90,00 եվրո, ՏՀԶԿ երկրներում բնակուողների համար՝ 45,00 եվրո, Հայաստանում բնակուողների համար՝ 24.000 ՀՀ դր,
  3. ուսանող անդամների համար՝ 50,00 եվրո, ՏՀԶԿ երկրներում բնակուողների համար՝ 25,00 եվրո, Հայաստանում բնակուողների համար՝ 14.000 ՀՀ դր։

Տարադրամի ներկայ փոխարժէքը

Անդամավճարները վճարելու համար խնդրում ենք հետևել վերջին լուրագրում կամ ողջույնի նամակում նշված ցուցումներին, կամ կապ հաստատել գանձապահ դոկտոր Իրենե Տինտիի հետ: