Շատ ուրախ ենք տեղեկացնել ՀՈՒՄԸ-ի և «Հայ ճարտարապետության բառարան» նախագիծն իրականացրած խմբի համագործակցութեան մասին։ Նախագիծը ստեղծուել է պրոֆ. Պատրիկ Տօնապետեանի նախաձեռնութեամբ և մի խումբ գործակիցների գիտական ու տեխնիկական աջակցութեամբ։ Բառարանն այժմ հասանելի է այստեղ։

Առիթից օգտուելով, դիմում ենք բարի կամքի գործընկերներին նախագծի երկրորդ փուլն իրականացնելու համար՝ այժմ երկլեզու (հայերէն-ֆրանսերէն) այս գործիքը թարգմանել/հարմարեցնել միջազգային հաղորդակցութեան գլխաւոր լեզուներին: